Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը Ֆրանսիայում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթանակ տարավ ֆրասիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:
Ֆերերը հաղթեց 6:2, 7:5 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 20 րոպե:
Նշենք, որ կիսաեզրափակիչում Ֆերերի մրցակիցը կլինի Միքայել Լյոդրա – Սեմ Կուերի զույգի հաղթողը:







































