Ռուսական soccer.ru-ն տեղեկացնում է, որ Հոլանդիայի ազգային հավաքականի ու գերմանական «Շալկե»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հայտնվել է իսպանական «Վալենսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Թեև հետաքրքրությունը դեռ երկար ժամանակ չէ, այնուամենայնիվ այն ունի իրական հիմքեր. Հունտելարի պայմանագիրը «Շալկե»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը, իսկ երկարաձգումը խնդրահարույց է:










































