Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին շնորհակալություն է հայտնել բոլորին իր զավակի ծնվելու կապակցությամբ շնորհավորանքների համար: Հիշեցնենք, որ այսօր լույս աշխարհ է եկել Մեսսիի որդին՝ Տիագոն:
«Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Ես երեխա եմ ունեցել,- Facebook-ի իր էջում գրել է Լեոն: – Շնորհակալ եմ Աստծուն այս պարգևի համար: Շնորհակալ եմ ընտանիքիս: Սիրում եմ բոլորիդ»:








































