Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է լուրերն այն մասին, թե թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել «Սելտա»-ի դեմ խաղը:
«Այսօր Մեսսին բաց թողեց մարզումը, սակայն վաղը պատրաստ կլինի խաղալ: Եթե ամեն ինչ նորմալ լինի, նա խաղադաշտ դուրս կգա: Վախենալու բան չկա, որ նա մեզ հետ չի մարզվել այսօր:
Պիկեի մասին կարող եմ ասել, որ դրական ընթացք կա: Կարծում եմ՝ մի քանի օրից նա կարող է մարզվել թիմի հետ»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում AS-ը:










































