Իրանի միջուկային էներգետիկայի ծրագրերի հետ կապված քաղաքական իրավիճակի սրման պատճառով Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է իր ռազմական ինքնաթիռները Պարսից ծոց ուղարկելու հարցը: Այս մասին այսօր բրիտանական կառավարությունում սեփական աղբյուրները վկայակոչելով՝ տեղեկացրել է լոնդոնյան Independent հրատարակությունը:
«Իսրայելի՝ Իրանի վրա հաձակման սպառնալիքներից հետո այս տարածաշրջանում բրիտանական ներկայացուցչության ուժեղացման մասին խոսակցությունները հետևեցին ԱՄԷ-ի հետ բանակցություններին։
Բրիտանական օդային ուժերը Պարսից ծոց ուղարկելու մասին որոշումը ԱՄԷ-ի հետ առաջիկա բանակցություններից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնն անձամբ կկայացնի»,– գրում է պարբերականը։






































