Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել տասնվեցամյա խորվաթ ֆուտբոլիստ Անտե Ռոգուլիչի տրանսֆերային իրավունքները: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Նշենք, որ Ռոգուլիչը համարվում է Խորվաթիայի ամենախոստումնալից տաղանդներից մեկը:
Վենգերը պատրաստ է երիտասարդ խաղացողի տրանսֆերի դիմաց կես միլիոն ֆունտ հատկացնել:






































