Ըստ երևույթին՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Էլ Շարավիին տեսնել իր թիմում:
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ «Միլան»-ի հարձակվող Քրիստիան Էլ Շարավին, չնայած տարիքով ոչ այնքան մեծ լինելուն, Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո դարձել է իտալական ակումբի առանցքային խաղացողներից մեկը:
Հատկանշական է, որ Շարավին Իտալիայի Ա Սերիայի տասը խաղերի արդյունքում յոթ գոլի հեղինակ է դարձել:








































