ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն ունի «Ոսկե գնդակ»-ը նվաճելու բոլոր հնարավորությունները:
«Պիրլոն միշտ բարձրակարգ խաղ է ցուցադրել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նա կարող է արժանանալ «Ոսկե գնդակ»-ին: Չնայած պետք է նշել, որ Պիրլոն արժանի մրցակիցներ ունի»,- ասել է Պլատինին Radio 2-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ին հավակնում են «Սկուադրա Աձուրա»-ի ևս երկու խաղացողներ` Ջանլուիջի Բուֆոնը և Մարիո Բալոտելին:







































