Volkswagen-ի հետ մրցակցության համար Fiat-ը մտադիր է ավտոարտադրողների համաեվրոպական միավորում ստեղծել: Նրանում պետք է ընդգրկվի GM-ի, Opel-ի եվրոպական հատվածը, Peugeot կոնցեռնը: Այս մասին հայտնում է Голос России-ն:
Գաղափարն առաջարկել է Fiat կոնցեռնի ղեկավար Սերջիո Մարկիոնեն: Ենթադրվում է, որ միավորումը կարող է օգնել եվրոպական ավտոշուկայում վաճառքի անկումը վերապրելուն: Բացի այդ, նոր դաշինքը կարող է իսկապես դառնալ եվրոպական շուկայի կարևոր խաղացող:
Ավտոմիության վերահսկողության տակ կանցնի շուկայի 25 տոկոսը, մինչդեռ Volkswagen-ին ներկայում պատկանում է 24.8 տոկոսը: