Iconix Brand Group ընկերությունը համաձայնության է եկել սպորտային պարագաներ արտադրող աշխարհահռչակ ամերիկյան Nike ընկերության հետ սպորտային Umbro ապրանքանիշը ձեռք բերելու հարցում:
Ապրանքանիշի ձեռքբերման համար Iconix-ը Nike-ին կվճարի 225 միլիոն եվրո: Նախատեսվում է գործարքն ավարտին հասնցել մինչև այս տարվա ավարտը:
Nike ընկերությունն իր այս բրենդի վաճառքի մասին հայտարարել էր այս տարվա մայիսի 31-ին:












































