Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը կրճատելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի ապարատի ֆինանսավորումը: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին.
«Բոկերիայի ապարատի բյուջեն կազմել է 24 միլիոն լարի: Այդ 24 միլիոնից 21 միլիոնը քողարկված ծախսեր են, և այդ գումարները հիմնականում ծախսվել են լոբբիստների վրա: Ցանկանում եմ ասել, որ Վերաինտեգրման նախարարության բյուջեն կազմում է 2 միլիոն լարի: Հետևաբար, Անվտանգության խորհուրդը չպետք է ստանա այդպիսի մեծ ֆինանսավորում»:











































