Թուրինի «Յուվենթուս»-ի կենտրոնական պաշտպան Փոլ Պոգբան համեմատել է իր թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
«Կարող է արդյոք Կոնտեն դառնալ այնքան մեծ մարզիչ, որքան Ֆե՞րգյուսոնը. կարծում եմ՝ այոˊ, կարող է: Նա լավ մարզիչ է, միաժամանակ՝ լավ ղեկավար: Կոնտեն ու «Յուվենթուս»-ի մնացած մարզիչներն ասում են, որ կարող եմ ավելի բարձրացնել խաղամակարդակս, և նրանք ճիշտ են: Մենք մշտական շփման մեջ ենք, խոսում ենք իրար հետ իտալերեն»,- ասել է ֆրանսիացին:









































