ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքական համագործակցությունը շարունակվում է, հինգշաբթի Կոնգրեսի լսումներին հայտարարել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։
«Մենք կրճատել ենք Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական և ռազմական համագործակցությունը, բայց ինչ վերաբերում է բոլոր գլոբալ հարցերին՝ Իրանին, Սիրիային, սպառազինության ոլորտում երկկողմ պարտավորություններին, մենք հիմնականում պահպանել ենք այդ շփումը։ Այնպես որ, այն (համագործակցությունը) շարունակվում է»,- ասել է Նուլանդը։










































