Friday, 19 06 2026
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

Վստահում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի լայնախոհությանը. Վարդան Մալխասյան

Քաղաքականությունն ամենաբարդ, ամենաայլանդակ, բայց նաև ամենակարևոր բնագավառներից է: Քաղաքականությունը ոչ պոեզիա է, ոչ էլ բանաստեղծություն: Քաղաքականության մեջ միշտ ռեալիզմը հաղթում է ռոմանտիզմին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության փոխնախագահ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ քաղխորհուրդը օգոստոսին կայացրել է որոշում ԲՀԿ-ի հետ գործակցության վերաբերյալ:

Վարդան Մալխասյանը նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված Հանրապետական կուսակցությանը մաքրել ասպարեզից, որը հանդես է գալիս որպես անզուսպ, վայրենի ուժ: Նրա համոզմամբ՝ քաղաքական դաշտն այնքան է փչացել, որ որևէ քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ պայքարել գործող ուժի դեմ:

«Ես այն կարծիքին եմ, որ ԲՀԿ-ն, իշխանական կոալիցիայի մաս կազմելով, շատ սխալներ է գործել և դրանց պատասխանը պետք է տա: Քաղաքականության մեջ չշտապող ուժը հաղթում է վայրենի ուժին: Եթե առողջ մտածող մարդիկ ուզում են դարձի գալ, թող դարձի գան: Ես վստահում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի լայնախոհությանը»,- տեսակետ հայտնեց Վարդան Մալխասյանը՝ ընդգծելով, որ միշտ ռադիկալ լուծումների կողմնակից է:

Հիշեցրինք, որ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ասել է, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում ՀԱԿ-ում իրենք անելիք չունեն, ուստի քաղխորհուրդը որոշում կկայացնի: Հարցին` եթե որոշում կայացվի լքել ՀԱԿ-ը, ՀԱԿ-ի հե՞տ կմնա, թե՞ կուսակցության, Վ. Մալխասյանը պատասխանեց, որ քաղխորհրդի նիստին քաղխորհրդի ներկայացուցիչներն իրենց կարծիքներն ենք հայտնում, քննարկում. «Երբ լինի որոշում, կհայտնեմ իմ դիրքորոշումը, բայց առայժմ վստահում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի լայնախոհությանը»:

Նշենք, որ ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ասել էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ՀԱԿ որոշման դեպքում իր ղեկավարած կուսակցությունը ՀԱԿ-ում անելիք չունի: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հաշվի չի նստում մեզ հետ, մենք էլ իր հետ չենք նստի»,- ասել էր նա՝ հավելելով, որ այդ դեպքում կուսակցության քաղխորհուրդը նիստ կանցկացնի և որոշում կկայացնի:

Հիշեցնենք նաև, որ «Լրագիր» լրատվական վերլուծական կայքը գրում է, որ հոկտեմբերի 31-ին «Կենտրոն» հեռուստաընկերության հյուր, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ Կոնգրեսում կան ԲՀԿ-ի հետ գործակցելու վերաբերյալ տարբեր կարծիքներ, բայց Կոնգրեսի քաղխորհուրդը օգոստոսին կայացրել է որոշում և ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը` ԲՀԿ-ի հետ գործակցելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում