Բրազիլիայի իշխանությունները ուժեղացված անվտանգություն են տրամադրել ծառայողական շանը, որին թմրաբարոնները սպառնում են վրեժխնդրությամբ: Այս մասին հայտնում է The Global Post-ը: Գանգստերների հնարավոր հարձակումը կանխելու համար Բոս մականունով լաբրադոր ցեղատեսակի շանը գործի կդնեն միայն մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք հանդես կգան որպես նրա թինապահներ:
Բոսը ծառայում է Ռիո-դե-Ժանեյրոյի ոստիկանությունում և առանձնանում է թմրանյութերի հանդեպ եզակի հոտառությամբ: Մի անգամ նա հայտնաբերել էր ավելի քան 350 կգ մարիխուանա, որը թաքցված էր եղել Մանգինիոսի հետնախորշերից մեկում: Արդյունքում ոստիկանական շունը դարձել է թմրաառևտրականների թիվ մեկ թշնամին:
Կենդանու դեմ սկսված որսի մասին ոստիկաններն իմացել են ռադիոգաղտնալսման արդյունքում:











































