Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների այս մի քանի օրերի ընթացքում ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ամեն կերպ փորձում է կառավարության ներկայացուցիչներին զերծ պահել ընդդիմադիր պատգամավորների ելույթներից, երբ վերջիններս որևէ հարցում կառավարությանը դեմ կարծիք են հայտնում:
Այսօր գիտության ֆինանսավորման քննարկման ժամանակ նման մի միջադեպից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դիմեց Գ. Մինասյանին՝ հայտարարելով, որ այնպիսի տպավորություն է, կարծես Մինասյանը կառավարության պաշտպանն է ԱԺ շենքում։
«Պառլամենտյորը կառավարության պաշտպանը չէ»,- շեշտեց Ա. Մանուկյանը և նշեց, որ Միասյանն ինքը պետք է շահագրգիռ լինի հարցերի պարզաբանմանը:
«Ձեզ չի հաջողվի ինձ հունից հանել: Ինձ մի մեղադրեք բաների մեջ, որ չկան»,- հակադարձեց Գ. Մինասյանը:










































