Բրազիլիայի հավաքականի ու «Սանթոս»-ի առաջատար հարձակվող Նեյմարը, պատասխանելով Reuters գործակալության հարցերին, նշել է, որ անպայման ցանկանում է տեղափոխվել Եվրոպա:
«Դեռևս երջանիկ եմ Բրազիլիայում ու «Սանթոս»-ում: Բայց Եվրոպա խաղալու անպայման գնալու եմ: Դեռևս հստակ ժամկետ չեմ կարող նշել, բայց հաստատ կարող եմ ասել, որ այդ օրը դեռ եկել:
Երբ ես զգամ, որ արդեն ժամանակն է, անպայման կհայտնեմ այդ մասին: Ինձ միայնակ աստղ չեմ համարում: Ֆուտբոլը թիմային խաղ է, ու միայնակ ոչինչ անել չես կարող, նույնիսկ եթե ունակ ես շրջանցել 5-6 ֆուտբոլիստների միանգամից»,- հայտարարել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե իբր Նեյմարը 2013 թվականի ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»:









































