Փարիզում գտնվող Pirre Berge & Associes աճուրդի տունը աճուրդի չի հանի Հիտլերի «Մայն քամփֆ» գիրքը: Այս մասին գրում է Figaro-ն:
Աճուրդի տան հայտարարությամբ` կոլեկցիոներ Ֆիլիպ Զումերոֆը հետ է կանչել աճուրդից գրքի օրինակը: Նման որոշում նա ընդունել է Ֆրանսիայի` հակասեմիտիզմի դեմ պայքարի ազգային բյուրոյի ներկայացուցիչների բողոքներից հետո:










































