«Միլան»-ի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի գործակալը հերքել է այն լուրերը, թե իբր Պատոն շուտով պատրաստվում է փոխել ակումբը:
«Ալեշանդրեն ամբողջովին կենտրոնացած է «ռոսոներիների» կազմում իր մրցելույթների վրա: Նրա մտքում անգամ չի եղել նման մտադրություն:
Պատոն ակումբի հետ ունի գործող պայմանագիր, որը ցանկանում է պատվով կատարել:
Պատրաստվու՞մ ենք արդյոք նոր պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ: Այդ հարցով դեռևս բանակցություններ չեն տարվում»,- հայտարարել է Պատոյի գործակալը:









































