Ապրելով մեծ երկրներում՝ բոլորը չէ, որ կարող են այցելել իրենց երկրի ամեն մի անկյունը, սակայն աշխարհում կան պետություններ, որոնց տեսարժան վայրերը կարելի է այցելել մեկ օրում:
1.Վատիկան
Վատիկանը փակ քաղաք-պետություն է: Այն Հռոմի թաղամասերից մեկն է և զբաղեցնում է 44 հա տարածք: Վատիկանը հիմնվել է 1929 թ. և պատկանել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն: Պետության պաշտոնական քաղաքացիները մոտ 800–ն են, իսկ մի քանի հազար իտալացիներ ամեն օր այնտեղ մեկնում են աշխատանքի:
![]()
2. Մոնակո
Վերջին 20 տարվա ընթացքում ծովի ցամաքելու հետևանքով պետության մակերեսը մեծացել է։ Այն ունի 30 հզ. բնակչություն, իսկ հիմնական եկամուտը գալիս է զբոսաշրջությունից:
![]()
3. Նաուրու
Այն տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավում: Պետության մակերեսը 21.3 ք/կմ է: Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի–պետությունն է: Այն անկախություն է ստացել 1968 թ.: Այսօրվա դրությամբ բնակչությունը 9 հզ. է:
![]()
4. Տուվալու
Տուվալուն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, նրա տարածքը 26 ք/կմ է: Երկրի բնակչությունը կազմում է 10.5 հզ. մարդ: Բնական պաշարների բացակայության պատճառով Տուվալուն ապրում է այլ երկրների օգնության շնորհիվ:
![]()
5. Սան Մարինո
Սան-Մարինոն զբաղեցնում է 61 ք/կմ և ԵՄ երկրների շարքում ամենաքիչ բնակչությունն ունի: Բացի այդ, Սան Մարինոն ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, քանի որ նրա եկամուտները գերազանցում են ծախսերին։
![]()
6. Լիխտեյնշտեյն
Պետության մակերեսը 160.4 ք/կմ է: Այստեղ ավելի շատ ընկերություններ են գրանցված, քան մարդիկ:
![]()
7. Մարշալյան կղզիներ
Այս պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում: Երկրի բնակչությունը 62 հզ. է: 1986 թ. կղզին անկախություն է ստացել ԱՄՆ-ից:
![]()
8. Սեյշելյան կղզիներ
Այս պետությունը զբաղեցնում է 455 ք/կմ տարածք և ունի 84 հզ. բնակիչ: Այն դարձել է զբոսաշրջության կենտրոն:
![]()
9. Մալդիվյան կղզիներ
Մալդիվյան Հանրապետությունը կղզի–պետություն է: Երկրի մակերեսը 298 ք/կմ է, իսկ բնակչությունը 396 հզ. է:
![]()
10. Սենթ-Քիթս և Նևիս դաշնություն
Պետության տարածքը 261 ք/կմ է: Սրանք եվրոպացիների կողմից բնակեցված առաջին կղզիներն են: Եկամտի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է, ինչպես նաև՝ գյուղատնտեսությունը:
![]()










































