«Հուշարձանների պաշտպաններ»-ի հիմնադրամը մտադիր է ԱՄՆ ազգային արխիվին փոխանցել վերջերս հայտնաբերված ալբոմը, որտեղ արվեստի գլուխգործոցների լուսանկարներ են: Ալբոմն այն ժամանակ բռնազավթված Եվրոպայում առևանգել էին հիտլերյան բանակի հատուկ ստորաբաժանումները: Այն արխիվին կփոխանցվի մայիսի 8-ին: Այս մասին գրում է The Washington Post-ը:
ԱՄՆ Ազգային արխիվի ավագ արխիվիստ Գրեգ Բրեդշերի խոսքերով` նման ալբոմներն առաջին հերթին նախատեսված են եղել Երրորդ ռեյխի նոր տարածքներում մշակութային արժեքների առգրավման վերաբերյալ Հիտլերին հաշվետու լինելու առումով: Նման ալբոմների թիվը կարող է հարյուրների հասնել։











































