Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Քաղաքական ձկնորսների խայծերը. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ (տեսանյութ)

Ի՞նչը կարող է ձեզ ստիպել երկու անգամ հավատալ նույն ստին: Իսկ երե՞ք կամ տա՞սը անգամ: Ասում են` ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է: Մարդու ուղեղը, ճշմարտությունը տեսնելով, դժվարանում է նկատել կողքի սուտը, իսկ ավելի ճիշտ` այն ևս ընդունում է իբրև ճշմարտություն: Որքան էլ զարմանալի է` ճշմարտությունն օգնում է հավատալ ստին: Քաղաքականության մեջ սուտը միշտ մատուցվում է ճշմարտության սկուտեղի վրա:

Վերջերս Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները նպատակաուղղված կերպով հասարակությանը մեկուսացրել են իրական քաղաքականությունից: Եվ ամենից վտանգավորն այն է, որ դա կատարվել է ժողովրդի «մասնակցության» պատրանք կառուցելով, իշխանության և ընդդիմության պայքարի կեղծ խաղարկումով: Այս շոուի կարևոր կողմերից մեկը մարդկանց համար «ազատ» քննարկումների դաշտ ստեղծելն է, և հենց այս դաշտում էլ կառուցվել է հիշյալ «մասնակցության» պատրանքը:

Ժամանակին, երբ սկսվեց Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի միավորման գործընթացը, շատերը կարծեցին, որ սա ընդդիմության այդքան բաղձալի միավորումն է, և որ այն կբերի իրական ու շոշափելի փոփոխությունների: Այս ուժերի միավորումը ենթադրում էր, որ իշխանությանը կներկայացվեն փոփոխությունների արմատական և հետևողական պահանջներ: Հակառակ դեպքում, նրանք կարող էին միայնակ պայքարել երկրորդական խնդիրների լուծման համար: Այդ պահանջների գլխավոր հիմնաքարը պետք է լիներ հասարակության շահը, և իշխանության հետ յուրաքանչյուր կոմպրոմիս պետք է կառուցված լիներ այս շահի տրամաբանության վրա: Բայց եկե՛ք վերլուծենք:

Երբ ոչ իշխանական ուժերը սկսեցին հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, դա ենթադրում էր քաղաքականության փոփոխություն, վճռորոշ անձերի և կադրերի փոփոխություն` փոփոխություն, այլ ոչ թե փոխատեղում: Այս նպատակի համար նախատեսում էր շուրջօրյա հանրահավաքների անցկացում: Սա հասարակության մի մասի մեջ ավելի ամրապնդեց հավատը այս ուժերի անկեղծ մտադրությունների հանդեպ: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ինչպես վերջերս հաճախ է լինում: Կառավարությունը հրաժարական տվեց, և թվում էր, որ գործի կեսն արդեն արված է, ու անհրաժեշտ էր լուծել նոր վարչապետի և կառավարության անդամների հարցը:

Իսկ հիմա դուք ասեք` ձեզ բավարարու՞մ է կառավարության նոր կազմը: Սա՞ է այն փոփոխությունը, որ դուք ցանկանում էիք տեսնել: Իսկ ընդդիմությունը կարծես թե բավարարված է, թեկուզ ժամանակավորապես: Գուցե ընդդիմությունը դյուրահավատ է և հավատում է իշխանությունների «բարի կամքին» ու բարեփոխումների խոստումներին: Բայց մի երկրում անթույլատրելի է ունենալ դյուրահավատ ժողովուրդ և դյուրահավատ ընդդիմություն միաժամանակ: Կամ գուցե նրանք նույն բանին չէ, որ հավատում են:

Ազգային ժողովի նախագահի ընտրություններում «ընդդիմության» մի մասը կողմ քվեարկեց նոր նախագահին: Եվ սա առանձնակի տարաձայնություններ չառաջացրեց ոչ իշխանական ուժերի շրջանում: Ավելին, նրանց մեղրամիսը շարունակվում է` կրքերի փոփոխական պոռթկումներով: Բայց այստեղ մի կարևոր հարց պատասխան է պահանջում` եթե դու չես պահանջում նախագահի հրաժարականը, եթե դու դեմ չես վարչապետին և եթե կողմ ես պառլամենտի ղեկավարին, ապա դու ինչպե՞ս դարձար ընդդիմություն:

Բայց այս ամենում ամենից տարօրինակը ոչ թե ընդդիմության հավատարմությունն է իշխանությանը, այլ մարդկանց հավատարմությունը ընդդիմությանը: Հենց այստեղ է, որ մարդիկ կուլ են տալիս քաղաքական ձկնորսների նետած խայծերը, երբ ընդդիմադիր գործունեության քողի ներքո ցուցադրվում են կիսատ ճշմարտություններ, որոնցով տարված` մարդիկ չեն նկատում մնացած սուտը:

Բայց ինչպես խուսափել այս ամենից: Եկեք մի խաղ խաղանք: Ձեզնից ընդամենը պահանջվում է ուշադիր հետևել իմ ցուցումներին, և կհասկանաք, թե ինչպես խուսափել նման իրավիճակներից:

Քիչ անց էկրանին կհայտնվի մի նկար, ընդամենը մի քանի վայրկյանում արագորեն ֆիքսեք բոլոր կարմիր գույնի պատկերները: Ֆիքսեցի՞ք: Իսկ հիմա ասացե՛ք նկարի միջի կապույտ պատկերները: Չե՞ք նկատել: Իսկ ի՞նչ եք կարծում` այն, ինչ դուք տեսնում եք քաղաքականության մեջ, հենց այն է` ինչ դո՞ւք եք ցանկանում տեսնել, թե՞…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում