4 մարդ ստացել է դանակի հարվածներ Հելոուինի ժամանակ՝ Մայամի քաղաքի Քոքոնաթ Գրուվ շրջանում (Ֆլորիդա): Այս մասին այսօր հայտնել է քաղաքային փրկարար ծառայության ներկայացուցիչ, լեյտենանտ Իգնատիուս Քերոլը:
Ինչպես հայտնում է Interfax-ը, վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ վիճակում: 1-ի սիրտը կանգնել է, սակայն փրկարարները կարողացել են կյանքի վերադարձնել նրան: Բոլոր տուժածները տեղափոխվել են Jackson Memorial հոսպիտալ:
Մինչ այդ, տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ձերբակալել են մեկ կասկածյալի, ում մոտ դանակ է հայտնաբերվել:
«Ոստկանությունը փորձում է պարզել՝ ինչ է տեղի ունեցել»,- հաղորդել է Քերոլը:







































