Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի հետ հանդիպումից հետո 9 կգ-ով ավելացրել է քաշը: Սա արդեն իսկ կասկածների տեղիք էր տալիս արևմտյան տաբլոիդներին: Կասկածները էլ ավելի խորացան, երբ Քիմը օրերս հայտարարեց, թե մտադիր է մոտ ժամանակներս ամուսնանալ սիրելիի՝ Քանյեի հետ և ընտանիք կազմել:
Tiger-news.info-ի տեղեկություններով՝ ռեալիթի շոուի 31-ամյա աստղը երազում է երկվորյակների մայր դառնալ: Քարդաշյանը ցանկանում է արմատապես փոխել իր կյանքը: Քիմի համար ընտանիքն այսօր արդեն առաջնահերթություն է դարձել:
Քիմը մտածել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու մասին, որի համար պատրաստ էր 200 հազար դոլար վճարել: Բանն այն է, որ նա չէր ցանկանում փչացնել իր կազմվածքը: Սակայն հիմա նա վերանայել է իր հայացքները: Քանյեի հետ դեպի Իտալիա ռոմանտիկ ուղևորությունից հետո նա հայտարարել է, որ աշխարհում ամենից շատ ցանկանում է դառնալ Քանյեի կինը ու նրանից երեխաներ ունենալ: Եվ նրան չի մտահոգում այն, որ ստիպված է լինելու զոհաբերել կազմվածքը:
Քիմն ու Քանյեն մտադիր են ճոխ հարսանիք կազմակերպել, որը նրանց 20 մլն դոլար կարժենա: Հարսանիքը տեղի կունենա Քրիս Համֆրիսից Քիմի պաշտոնական ամուսնալուծությունից հետո:











































