Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Անշեղ ցիկլը կամ քաղաքական անմիզապահություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ համագումարում իր հնչեցրած դրույթներն ուժի մեջ են, և բացառվում է կուրսից որևէ շեղում, իր հեղինակության և կուսակցության հեղինակության հաշվին հետքայլ:

Ըստ էության, պարզվում է, որ ԲՀԿ-ականները ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել են համագումարյան կուրսի շրջանակներում՝ կուսակցության և նրա առաջնորդի պատիվը բարձր պահելու համար: Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, հենց Գալուստ Սահակյանի, այսպես կոչված, ընտրությամբ է պայմանավորված կամ ավելի ճիշտ՝ դրանում ԲՀԿ դերակատարմամբ, որը մեծ աղմուկ է առաջացրել հասարակական-քաղաքական դաշտում՝ ըստ էության անհարմար դրության մեջ դնելով ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև նրա մասնաճյուղի վերածված ՀԱԿ-ին:

Եվ հիմա Գագիկ Ծառուկյանը, ըստ երևույթին, փորձում է, այսպես ասած, տեղը բերել բոլորի «ոգին»՝ հայտարարելով, որ ոչ մի բան չի փոխվել, կուրսը անշեղ է, իսկ հաջորդ ընտրությունները շրջանցելու են Մելիք-Ադամյան փողոցը: Սա էլ պատասխանն էր Էդուարդ Շարմազանովին:

Ինքնին այն, որ Շարմազանովին պատասխանում է Ծառուկյանը, արդեն կարծես թե խոսում է որոշակի խուճապի մասին: Այսինքն՝ Գալուստի քվեարկությունը և դրան հաջորդած շարմազանովյան հայտարարությունները ԲՀԿ-ում և նրա մասնաճյուղերում, ամենայն հավանականությամբ, մեծ տարակույսների տեղիք են տվել, որոնք ցրելու համար էլ հարկ է եղել Գագիկ Ծառուկյանի հայտարարության, քանի որ Ծառուկյանից ցածր հայտարարությունները ի զորու չէին լինի ցրել խուճապը, եթե, իհարկե, Ծառուկյանի հայտարարությունները ի զորու լինեն խուճապը ցրել:

Խնդիրը, ըստ էության, ոչ միայն խուճապն է, այլ նաև «հեղինակությունը», որովհետև շատերի համար էր ուղղակի անհարմար բան ստացվել Գալուստի քվեարկությունից հետո: Վերջիվերջո՝ Ծառուկյանի հայտարարությունները, ըստ էության, ցիկլ են հիշեցնում. ԲՀԿ-ն մեկ հանդես է գալիս խրոխտ ընդդիմադիր հայտարարություններով, հետո գնում և կոալիցիոն հուշագիր ստորագրում ՀՀԿ-ի հետ, հետո հանդես է գալիս խրոխտ ընդդիմադիր հայտարարություններով, սակայն որևէ կերպ չի փորձում բողոքարկել խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը, այնուհետև Երևանում Տարոն Մարգարյանի հաղթանակը:

ԲՀԿ-ն հանդես է գալիս խրոխտ ընդդիմադիր հայտարարություններով, իսկ Երևանի ավագանիում քվեարկում է ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի գրեթե բոլոր որոշումների օգտին: ԲՀԿ-ն հանդես է գալիս խրոխտ հայտարարություններով և Գագիկ Ծառուկյանին ներկայացնում ամենահեղինակավոր առաջնորդ ու նախագահության թեկնածու, սակայն այդպես էլ նրա թեկնածությունը չի դնում, և կանաչ լույս է վառում Սերժ Սարգսյանի առաջ: ԲՀԿ-ն հանդես է գալիս խրոխտ ընդդիմադիր հայտարարություններով, սակայն քվեարկում է ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ականի, այն էլ՝ ինչ ՀՀԿ-ականի օգտին: ԲՀԿ-ն հանդես է գալիս խրոխտ ընդդիմադիր հայտարարություններով, իսկ նրա առաջնորդի ղեկավարած Օլիմպիական կոմիտեի չինովնիկը հայտնվում է նախարարությունում, և ԲՀԿ-ն էլ հայտարարում է, թե դա նրա անձնական կյանքն է:

Ամենայն հավանականությամբ, հենց այս ամբողջական ցիկլն է կուսակցության այն կուրսը, որից էլ չեն շեղվում: Եվ այս կուրսը այն կուրսն է, որը Մելիք-Ադամյանն իսկապես շրջանցում է, այսինքն՝ հասարակությանն է շրջանցում Մելիք-Ադամյանից և պահում իր տիրույթում, որպեսզի Մելիք-Ադամյանում հանգիստ վերարտադրվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում