Հունաստանի բյուջեի ցուցանիշների վերաբերյալ նոր կանխատեսումները գերազանցում են միջազգային վարկատուների կողմից դիտարկվող ամենաբացասական սցենարները: Հաջորդ տարի ՀՆԱ-ի 167 տոկոսի մակարդակի պետպարտքի ծավալի փոխարեն, ինչպես դա սպասում էին միջազգային վարկատուները` 2012-ի մարտին երկրի փրկության համար օգնության հատկացման մասին համաձայնագրի կնքման ժամանակ, պետպարտքը կհասնի 189 տոկոսի, իսկ 2014-ին արդեն ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 192%-ը: Vesti-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսումներ են ներկայացվել Հունաստանի խորհրդարանում:
Նույնիսկ «այլընտրանքային սցենարի» դեպքում, որը պատրաստել էր Արժույթի միջազգային հիմնադրամը մարտին՝ իրադրության բացասական զարգացման դեպքում, պետպարտքի առավելագույն ծավալը գտնվել է ՀՆԱ-ի 171 տոկոս մակարդակի վրա:
Նոր կանխատեսումները կասկածի տակ են դնում հույսերը, թե Հունաստանի պետպարտքի ծավալները 2020-ին կհասնեն ՀՆԱ-ի 120 տոկոսին, ինչը պարտքային ճգնաժամի կարգավորման ԵՄ չափորոշիչներից մեկն է: Նոր կանխատեսումները դժվարին իրավիճակի մեջ են գցել վարկատուներին:









































