Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ թռիչքի ժամանակ լոլիկի հիմքով ըմպելիքներ նախընտրում՝ գրում է The Los Angeles Times-ը:
Խոսքը, մասնավորապես, տոմատի հյութի և «Արյունոտ Մերի» կոկտեյլի մասին է: Այս երևույթի ուսումնասիրությանը նվիրված հոդվածը հրապարակված է Flavour ամսագրում:
Հետազոտողները պարզել են, որ սա տեղի է ունենում, որովհետև շարժիչների աղմուկն ու ցածր ճնշումը չեն ազդում «հինգերորդ համը»՝ այսպես կոչված ումամին ընդունելուն:
Ումամին սպիտակուցային նյութերի համն է: Ումամիի զգացողությունը ստեղծում են նատրիումի գլուտամատը և այլ ամինաթթուներ:
Ումամին պարմեզան և ռոքֆոր պանիրների, հունական ընկույզի, բրոկոլիի, լոլիկի, սնկի, ջերմային մշակման ենթարկված մսի համի կարևոր բաղադրիչ է:











































