Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին ներկա է եղել Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, ովքեր ֆինանսավորում են մեր հանրապետությունում սոցիալական, ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտներում մի շարք ծրագրեր, նշելով դրանց կարեւորությունն Արցախի համար: