Պորտուգալական «Բենֆիկա»-ն յուրօրինակ է տոնել չեմպիոնությունը:
Մրցաշրջանի վերջին հանդիպմանը թիմի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը խաղադաշտ են դուրս եկել կարմիր ներկած մազերով, իսկ դեմքին և ճակատին գրված 33 թիվը, որը խորհրդանշում է թիմի չեմպիոնական տիտղոսների քանակը:
Այն, որ «Բենֆիկա»-ն 33-րդ անգամ Պորտուգալիայի չեմպիոն է, հայտնի է դարձել դեռ ապրիլի 20-ին:








































