Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Լևանտե»-ի դեմ խաղում:
«Պարտությունը լավագույնն էր, ինչ կարող էր պատահել մեզ հետ: Առջևում դեռ երեք շաբաթ ունենք, որոնք շատ խիտ և լարված կլինեն: Ֆուտբոլիստները պետք է ցուցադրեն, որ իսկական տղամարդ են:
«Լևանտե»-ն արագ գոլ խփեց, այնուհետև սկսեց պաշտպանվել: Մենք գոլային պահեր ունեինք, բայց հակառակորդի դարպասապահը հիանալի հանդիպում անցկացրեց:
Առջևում մեզ սպասվում են երեք եզրափակիչներ և մենք պետք է կենտրոնանանք նրանցից առաջինի` «Մալագա»-ի դեմ խաղի վրա: Առաջիկա շաբաթները լի կլինեն ապրումներով և հարուստ` դիտարժան ֆուտբոլով: Այժմ առաջնությունը շատ ավելի հետաքրքիր է մեզ համար»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































