Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հանդիպել էին Բրենդան Ռոջերսի նախկին ու ներկայիս թիմերը` «Սուոնսի»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Խաղը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ ու երկրպագուներին պարգևեց հաճելի զգացողություններ: Լարված ստացվեց հատկապես խաղի վերջնամասը, քանի որ «Լիվերպուլ»-ը շանսեր ուներ փրկվելու, սակայն խաղի վերջին րոպեին սեփական դարպասն ընդունեց 3-րդ գոլն ու վերջնականապես կորցրեց հույսերը:
Այսպիսով, հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «Սուոնսի»-ն:
Լիվերպուլ – Սուոնսի՝ 1:3
Գոլերը՝ Սուարես (76′) – Չիկո, Դայեր, Դե Գուսման (34′, 72′, 90′)








































