Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահ Բերնդ Լենոն անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել, քանի որ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բավարիա»-ի դեմ խաղից հետո դարպասապահը ձեռքի վնասվածք է ստացել և վիրահատվել:
«Բայեր»-ի գլխավոր մարզչի խոսքով՝ Լենոյի ապաքինման համար կոնկրետ ժամանակ չի կարող ասել:








































