Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյոր»-ին հաջողվեց մրցակցի հարկի տակ առավելության հասնել «Գովերլա»-ի նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով:
Հատկանշական է, որ խաղին ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային ընտրանու ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ այս հանդիպմանը, սակայն գլխավոր մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց՝ չհաշվելով գոլը:
Մխիթարյանը կատարեց այս հանդիպման առաջին գոլային փոխանցումը: Նա նաև շեղ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Ընդհանրապես, այս հանդիպմանը մեր հավաքականի ֆուտբոլիստը շատ աչքի ընկավ՝ օգնելով թիմին հաղթանակի գործում:
Գոլերը՝ (49ˊ) Ֆերնանդինյո, (55ˊ) Լոպես(11մ), (68ˊ) Ալեքս, (73ˊ) Ադրիանո, (75ˊ) Վիլիան(11մ):







































