Անգլիական գրանդ ակումբների ուշադրությունը սևեռվել է իսպանացի կիսապաշտպանի ուղղությամբ:
«Սիթի»-ի նոր սպորտային տնօրենի առաջին ձեռքբերումը կարող է լինել իսպանական «Բետիս»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բենյաթը:
25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր ունի սևիլիական թիմի հետ մինչև 2014 թվականը: Պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է 20 միլիոն եվրո:
Նշենք, որ Բենյաթի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:







































