Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն ակնարկել է, որ դեռ պատրաստ չէ հայտարարություններ անել իր ապագայի վերաբրեյալ: Նա նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ինքս կորոշեմ, թե երբ խոսեմ ապագայիս մասին: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դուք կիմանաք ամենի մասին: Իսկ առայժմ պատրաստ չեմ մեկնաբանություններ անել»,- Kicker-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` տեր Շտեգենը համաձայնության է հասել «Բարսելոնա»-ի հետ և առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու կատալոնական ակումբում:










































