ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքում է Վաշինգտոնի` Ուկրաինայի դրությանը մասնակցություն ունենալը: Այս մասին գրում է RИА Novosti-ն:
«Ենթադրություններ են եղել, որ ամերիկացիներն ինչ-որ առոււմով պատասխանատու են Ուկրաինայի իրավիճակի համար: Պետք է ասեմ, որ մենք հետաքրքված ենք միայն այն բանում, որ Ուկրաինան կարողանա ընդունել իր սեփական որոշումները: Վերջին բանը, որ մեզ պետք է` Եվրոպայի կենտրոնում անկարգություններն ու քաոսն են»,- ասել է Օբաման:








































