«Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, որ գիտի իր ծառայությունների նկատմամբ այլ ակումբների հետաքրքրված լինելու մասին:
Խոսքը, մասնավորապես, «Չելսի»-ի մասին է, որը, շրջանառվող լուրերի համաձայն` մոտ է Կոստայի, ինչպես նաև նրա խաղընկերոջ` Լուիս Ֆելիպեի տրանսֆերի ձեռքբերմանը: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու ֆուտբոլիստների տեղափոխության հարցն արդեն համաձայնեցված է:
«Ինձ դուր է գալիս «Ատլետիկո»-ն: Մադրիդում ամենից գոհ եմ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին:Մտածում եմ մրցաշրջանի վերջնամասի մասին և ցանկանում նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթն ու Իսպանիայի առաջնության հաղթողի տիտղոսը»,- ասել է Կոստան:










































