Առնվազն 33 մարդ է զոհվել, մի քանի հոգի վիրավորվել` Հալեպ քաղաքի շուկային հասցված ավիահարվածի հետևանքով, հաղորդում է Рейтер գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին (Syrian Observatory for Human Rights)։
Իրավապաշտպանների տեղեկատվությամբ՝ օդային հարձակման է ենթարկվել Հալեպի հյուսիսարևելյան Էլ-Խալակ թաղամասի շուկան։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է մեծանալ։
Անցած շաբաթ, դարձյալ իրավապաշտպանների տվյալներով, նմանատիպ ավիահարվածի ժամանակ 21 մարդ էր զոհվել։








































