Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Ալավես»-ի դեմ խաղից (0:3) հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կիսվել է տպավորություններով:
«Մեր խաղացողները հաղթել են այն ամենը, ինչ պարզապես հնարավոր էր, իսկ այսօր նրանք եկան այստեղ ու Սեգունդա Բ դիվիզիոնում հանդես եկող թիմի դեմ խաղում ցուցադրեցին իրենց ողջ ունակությունները: Նրանց մեծ նվիրումը չի կարելի չնշել: Տղաները այս խաղին առավելագույն լրջությամբ էին վերաբերվում:
Բայց դեռ կա երկրորդ խաղը, ու չի կարելի մտածել, թե դիմակայության ելքն արդեն վճռված է: Պետք է այսպես լավ խաղալ նաև երկրորդ խաղում, անպես որ ոչ մի կերպ չի կարելի հանգստանալ:
Սերխի Ռոբերտոն առանց որևէ խնդրի կարող է հանդես գալ առաջին թիմում: Նա բավականին բարձր մակարդակի խաղ է ցուցադրում գրեթե միշտ: «Բարսելոնա»-ն ունի մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































