ԱՄՆ Օհայո նահանգի ղեկավար Ջոն Կասիչը ներել է մահապատժի դատապարտվածին: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Կասիչը ներել է 54-ամյա Արթուր Թայլերին, ով դատապարտված է եղել 1983 թվականին կատարած սպանության համար: Այդպիսով նահանգապետը հետևել է Օհայոյի ներումների խորհրդի հանձնարարականներին: Մահապատիժը փոխարինել են ցմահ բանտարկությամբ՝ առանց վաղաժամկետ պայմանական ազատ արձակման իրավունքի:
Ավելի վաղ Օկլահոմա նահանգում մահապատժի ենթարկված Քլեյթոն Լոքեթը ներարկումից ավելի քան 20 րոպե անց էր միայն մահացել: Դեպքն ԱՄՆ-ում հասարակական լայն արձագանք է ստացել:











































