Չեխիայի և Սլովակիայի պաշտպանության նախարարներըռազմական ավիահաղորդակցության ապահովման մասին համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագրի մեջ նշվում է, որ երկու երկրները նախատեսում են ձեռք բերել ռադիոլոկացիոն տեխնիկա և համատեղ կառավարել ռադարային սարքավորումները: Նախատեսվում է նաև անցակցնել համատեղ զորավարժություններ:
Տվյալ համաձայնագիրն առաջին քայլն է երկու երկրների բանակների միավորման ճանապարհին: Ինչպես նշել է Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը, երկու երկրների բանակներն ունեն ընդհանուր արմատներ, շփվում են իրար նման լեզուներով:
Չեխական կառավարությունը նախատեսում է մոտ ապագայում երկու երկրների զինված ուժերի միավորման հարցը քննարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:










































