Որպես քաղցկեղի դեմ պայքարի կամպանիայի աջակցություն՝ Վենեսուելայի Բարձրագույն դիվիզիոնի «Դեպորտիվա Տաչիրա» ակումբի ֆուտբոլիստները որոշում են կայացրել «Աթլետիկո Վենեսուելա»-ի դեմ հանդիպմանը ավանդական մարզաշապիկների փոխարեն հանդես գալ վառ վարդագույն մարզաշապիկներով:
Թիմի զայրացած երկրպագուները, սակայն, ներխուժել են խաղադաշտ և խանգարել խաղի մեկնարկին: 40 րոպեների ընթացքում երկրպագուները հրաժարվել են լքել խաղադաշտը, և ֆուտբոլի ֆեդերացիայի չինովնիկները ստիպված են եղել հետաձգել խաղը:







































