Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր լուսանկար, որն առնչվում է Մադրիդի «Ռեալ»-ին:
Ինչպես հայտնի է, իսպանական ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆի առաջին երկու` 1/8 և 1/4 քառորդ եզրափակիչ փուլերում պայքարից դուրս էր թողել գերմանական երկու թիմերի` Գելզենկիրխենի «Շալկե-04»-ին ու Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Փաստորեն, Կարլո Անչելոտիի սաներին չկարողացավ դիմադրություն ցույց տալ նաև Գերմանիայի հին ու նոր չեմպիոնը` Մյունխենի «Բավարիա»-ն, որի արգելքը երկու խաղերի արդյունքում հաղթահարելով ընդհանուր 5:0 հաշվով` «Ռեալ»-ը ձեռք բերեց եզրափակիչ խաղի մասնակցության ուղեգիր:








































