Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ափսոսում է, որ բաց է թողնելու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի հետ երեկ կայացած խաղում (0:4) Ալոնսոն ստացած դեղին քարտի պատճառով ստիպված կլինի բաց թողնել եզրափակիչը:
«Ցավալի է: Բայց ամենակարևորն այն է, որ թիմը հասավ իր նապատակին: Վերջին երեք տարիներին դուրս էինք մնում կիսաեզրափակչից, իսկ հիմա վերջապես անցանք հաջորդ փուլ:
Հուսով եմ՝ այլևս հիասթափություններ չեն լինի, և մենք չեմպիոն կդառնանք: Երեկ կատարյալ խաղ ցուցադրեցինք»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:










































