Ռուսաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի շրջանակներում տեղի ունեցավ «Կուբան» – «Կրասնոդար» հանդիպումը:
Խաղը գոլառատ չստացվեց. ամբողջ հանդիպման ընթացքում գրանցվեց միայն մեկ գոլ, այն էլ՝ մեր հավաքականի ու «Կուբան»-ի հարձակվող Մարկոս Պիզելիի կատարմամբ:
Մարկոսին հաջողվեց 19-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալ՝ կարևոր հաղթանակ պարգևելով կրասնոդարյան թիմին:
Այսպիսով՝ «Կուբան» – «Կրասնոդար»՝ 1:0:









































