Այն բանից հետո, երբ լուրեր պտտվեցին, թե Սիլվիո Բեռլուսկոնին ֆինանսական բավարար միջոցներ չունի ակումբը ղեկավարելու համար, իտալական թիմի բաժնետոմսերը ձեռք բերելու հավակնորդներ հայտնվեցին:
Կատարի էմիրը «Միլան»-ը գնելու ցանկություն է հայտնել՝ պատրաստ լինելով նաև ներդրումներ կատարել իտալական ակումբի զարգացման համար:
Համադ բեն Խալիֆա Ալ Տանին Բեռլուսկոնիին առաջարկել է 500 միլիոն եվրո «Միլան»-ի դիմաց: Սա կարող է լուրջ հայտ լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիլվիոն ներկա պահին խնդիրներ ունի օրենքի հետ:
Նշենք, որ Համադ բեն Խալիֆա Ալ Տանին Կատարը ղեկավարում է՝ սկսած 1995 թվականից ու երկրում ունի բացարձակ իշխանություն:







































