Դիեգո Սիմեոնեն՝ «Աթլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչը համեատել է Իսպանիայի և Արգենտինայի երկրպագուներին:
«Դուք անգամ չեք էլ պատկերացնում՝ ինչ են անում երկրպագուներն Արգենտինայում: Եթե համեմատենք Իսպանիայի ու իմ բնօրրանի երկրպագուներին, ապա Իսպանիայում ֆուտբոլիստներն իրենց զգում են ինչպես Դիսնեյլենդում»,- ասել է Սիմեոնեն:
Ըստ մարզչի՝ արգենտինացի երկրպագուները կարող են վիրավորել ցանկացած ֆուտբոլիստի՝ անկախ այն հանգամանքից՝ նա հասարակական վայրում է, թե խաղադաշտում:



































