«Շալկե»-ի կիսապաշտպան Լյուիս Հոլթբիի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական ակումբներից մեկը: Գերմանիայի երիտասարդական հավաքականի ավագի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և ավելի վաղ խաղացողը հայտարարել էր, որ ցանկանում է հանդես գալ ԱՊԼ-ում:
Լյուիսը մանկուց երկրպագում է «Էվերթոն»-ին, սակայն լուրեր են շրջանառվում, որ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլ»-ը:
«Մենք բանակցություններ ենք վարում «Շալկե»-ի հետ գործող համաձայնագիրը 3 տարով երկարաձգելու նպատակով: Երկխոսությունը շարունակվում է, սակայն իրավիճակը փոփոխվել է, քանի որ այժմ մենք առաջարկներ ենք ստացել Անգլիայից և Իսպանիայից:
Պետք է նշեմ, որ Իտալիայից առաջարկներ չունենք, բացի այդ` Լյուիսը նախընտրում է ԱՊԼ-ն և Պրիմերան»,- Մարկուս Նոակին մեջբերում է Calciomercato-ն:









































