Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարեց, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում.
«Ինձ չեն գրավում ՊՍԺ-ի նախագծերը: «Բարսելոնա»-ում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, իսկ թիմն ամեն տարի պայքարում է տիտղոսների համար:
Բարսելոնան հիանալի քաղաք է, իսկ թիմում ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Չեմ կարող անգամ պատկերացնել, որ մի օր կարող եմ լքել «Բարսա»-ն»,- հայտարարեց Մեսսին:









































