Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է արել, որը կարող է հեղափոխություն մտցնել ֆուտբոլում: Նորվեգացիներն առաջարկում են թիմին թույլ տալ խաղադաշտ դուրս բերել 12-րդ խաղացողին, եթե պարտվում է 4 գնդակի տարբերությամբ:
«Մենք լավ առաջարկ ենք արել, որն ավելի հավասար կդարձնի ժամանակակից ֆուտբոլը: 17:0 հաշվով հաղթանակը չի երջանկացնում ոչ՛ հաղթողին, ոչ՛ պարտվողին»,- հայտարարել է Նորվեգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենինգ Բերգը:
Որոշ մասնագետներ արդեն հասցրել են մեկնաբանել այդ առաջարկը.
«Դա կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլի վրա: Դա կարող է վնասել այն թիմին, որն ամբողջ հանդիպման ընթացքում ավելի լավ տպավորություն էր գործում»,- հայտարարեց «Օլեսուն»-ի գլխավոր մարզիչ Կետիլ Ռեկդալը:


































